Թուրքիան և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունն էներգետիկ համաձայնագիր են կնքել 50 տարով

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը ստորագրել են քրդաբնակ ատարածաշրջանից նաթի արտահանման 50-ամյա պայմանագիր:

Այս մասին հունիսի 4-ին Էրբիլում խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել է քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին: Նրա խոսքերով՝ անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել Թուրքիայի հետ էներգետիկ գործարքի ժամկետը:

Բարզանին ընդգծել է, որ Իրաքի քրդերը չունեն երկիրը պառակտելու պլաններ, և որ տվյալ համաձայնագիրը հանդիսանում է օրակարգային. «Նավթի արտահանումը ճանապարհ չի հարթի քրդական շրջանի անկախության համար:

Քրդական կառավարությունը շարունակելու է իրականացնել իր սահմանադրական իրավունքը, որը (Իրաքի) համադաշնային բյուջեի 17 տոկոսը բաժին է հանում քրդական ինքնավարությանը»:

Բարզանին ընդգծել է, որ Իրաքյան Քրդստանի կառավարությունը ներկա դրությամբ արդեն իսկ արտահանել է 9 միլիարդ դոլարի նավթ: Քրդական նավթն առաջին անգամ Թուրքիայի տարածքով համաշխարհային շուկա է հասցվել մայիսի 23-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30