Իրանում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հյուսիսում միմյանց են բախվել մարդատար ու բեռնատար գնացքներ: Դրա հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, կան տասնյակ վիրավորներ:
Բախումը տեղի է ունեցել երեկ , տեղական ժամանակով ժամը 23.00-ի մոտ, Դամգան կայարանում: Թեհրանից Մեշհեդ մեկնող ուղևորատար գնացքում գտնվել է մոտ 340 ուղևոր: Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել:
Տուժածներից 4-ը գտնվում են չափազանց ծանր վիճակում: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Տարվում է հետաքննություն: Գնացքների բախման պատճառներն անհայտ են:
Իրանում երկաթուղային ամենախոշոր վթարը գրանցվել է 2004 թվականին, Նիշապուհ քաղաքի շրջանում, երբ ռելսերից դուրս եկավ և պայթեց վառելիք ու պարարտանյութ փոխադրող գնացքը: Դրա հետևանքով զոհվեց 295 և վիրավորվեց ավելի քան 300 մարդ:



