Թուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն ժողովրդավարական մթնոլորտում. Գյուլ
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահական ընտրություններն անցկացվելու են ժողովրդավարական մթնոլորտում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Գյուլը վստահություն է հայտնել, որ օգոստոսին երկրում կայանալիք նախագահական ընտրությունները կտարբերվեն պետության ղեկավարի նախկին ընտրություններից, քանի որ այս դեպքում երկրի նախագահին առաջին անգամ ընտրելու է ոչ թե խորհրդարանը, այլ՝ ժողովուրդը:
Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին: Եթե թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի հավաքել քվեների 50 տոկոսից ավելին, ապա երկրորդ փուլը կանցկացվի օգոստոսի 24-ին: Գյուլի պաշտոնավարման ժամկետը լրանում է օգոստոսի 28-ին:



