Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանը «ծանոթ չէ» Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատություններին, բայց կարծում է, որ նման լեքսիկոն նա չունի.ԳԱԼԱ

«Ես չէի ցանկանա կապել եւ ես տեղյակ եմ, պաշտպանության նախարարի հետ խոսել եմ, պաշտպանության նախարարը ներկայացրել է մանրամասն, ամեն ինչ վերահսկողության ներքո է: Ներկա իրավիճակում կա լարվածություն, բայց այդ աստիճան չէ»,- անդրադառնալով հայ- ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ ՀՀԿ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հաղորդում է ԳԱԼԱ-ն: Ըստ նրա՝ հիմա հստակեցնում են եւ անպայման կզեկուցեն իրենց: Առայժմ պատճառները, ըստ վարչապետի, հայտնի չեն: «Տարբեր մեկնաբանություններ կան, բայց իրական պատճառները ուսումնասիրման առարկա են»:

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակմանը, որտեղ Լ. Տեր-Պետրոսյանը խիստ քննադատության էր ենթարկել կառավարության ղեկավարին, Հ. Աբրահամյանը ասաց. «Ես դեռ չեմ հասցրել ծանոթանալ մամուլին, կծանոթանամ, եթե անհրաժեշտություն լինի, կարձագանքեմ»: Լրագրողներից մեկի հարցին, թե ըստ առաջին նախագահի՝ Դուք առանցքային դեմքերից եք երկրի թալանի եւ ընտրակեղծարարության, դրա համար էլ նշանակվել եք ՀՀ վարչապետ, նա ասաց հետեւյալը. «Առաջին մասով համաձայն եմ, բայց երկրորդ մասում չարաչար սխալվում է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս