Բաժիններ՝

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն խոստացել է անողոք պայքար մղել կոռուպցիայի դեմ

Pravda.ua-ի փոխանցմամբ՝ այսօր մեկնարկել է 7-րդ գումարման Կիևի քաղաքային խորհրդի առաջին նիստը: Կիևի քաղաքապետարանում նիստը բացել է Կիևի նորընտիր քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:

Սրահում գրանցված է եղել 109 նորընտիր պատգամավոր: Նիստի օրակարգում են գտնվել մայրաքաղաքային ընտրությունների քվեների հաշվարկների արդյունքները: Նիստի ժամանակ Կլիչկոյին են հանձնել Կիևի քաղաքագլխի վկայականը:

Կլիչկոն իր ելույթը սկսել է «Եվրամայդանի» դեպքերի ու զոհվածների հիշատակը հարգելու մասին լռության րոպեի կոչով: Կիևի քաղաքապետը խոստացել է զրոյական հանդուրժողականություն ցուցաբերել կոռուպցիայի նկատմամբ: Կլիչկոն պատրաստվում է աուդիտ անցկացնել կիևյան իշխանություններում ու ծառայություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս