Ռուսաստանն արտակարգ դրության ռեժիմ է մտցրել Ռոստովի մարզի 15 վայրում
![](https://168.am/wp-content/uploads/2014/06/88500.jpg)
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանն արտակարգ դրության ռեժիմ է մտցրել Ռոստովի մարզի՝ Ուկրաինային սահմանակից 15 վայրում: Համապատասխան հրամանը երեկ երեկոյան ստորագրել է Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևը:
Արտակարգ դրություն մտցնելու համար հիմք է հանդիսացել Ուկրաինայի հարավ-արևելյան մարզերից մարդկանց մեծ ներհոսքը, ինչն էլ առաջացրել է ժամանակավոր ընդունման կենտրոններ ստեղծելու և նրանց դրանցում տեղակայելու անհրաժեշտություն:
Վերջին օրերին զգալիորեն աճել է փախստականների ներհոսքը Ռոստովի մարզ: Խոսքը գնում է հիմնականում կանանց, ծերերի ու երեխաների մասին, որոնք ունեն օգնության կարիք: