Բաժիններ՝

Սիրիայի նախագահական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է միայն կեսգիշերին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում կեսիգիշերին են ավարտվել նախագահական ընտրությունները, որոնք երկրի պատմության մեջ առաջին անգամ անցկացվել են այլընտրանքային հենքով: Ընտրողների մեծ ակտիվության պատճառով որոշվել է 5 ժամով ավելացնել առավոտյան ժամը 07.00-ին մեկնարկած քվեարկությունը:

Նախագահական մրցավազքի անվիճելի առաջնորդը երկրի գործող նախագահ Բաշար Ասադն է: Մյուս թեկնածուները հայտարարել են, որ Սիրիայում ընտրություններն անցկացվում են ժողովրդավարական ու թափանցիկ ճանապարհով,  և որ Սիրիան դառնում է այլ երկիր, որում արմատավորվում է բազմակարծությունը և ընդունելի է դառնում այլակարծությունը:

Ընտրությունների արդյունքները կհայտարարվեն մեկ օրից ոչ շուտ՝ քվեների ամբողջական հաշվարկից հետո: Նախնական ու վերջնական արդյունքները կհայտարարվեն միաժամանակ: Քվեարկության արդյունքներին հետևել են 30 երկրների դիտորդներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս