Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Իլ-96» ինքնաթիռ է այրվել
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տեխնիկական կայանատեղիում այրվել է «Իլ-96» տիպի ինքնաթիռ: Օդանավի հրդեհի մարման գործընթացում ներգրավված է 18 մարտական հաշվարկ ու 63 մարդ:
Այրված ինքնաթիռը պատկանել է «Աերոֆլոտ» ավիաընկերությանը: Որպես հրդեհի պատճառ է նշվում ինքնայրումը: Տվյալ փաստով տարվելու է հետաքննություն: Ավիաընկերությունից հայտնել են, որ «Իլ-96» տիպի բոլոր օդանավերը շահագործումից հանվել են 2014 թվականի մարտին:
Այրման պահին օդանավում մարդիկ չեն գտնվել, ոչ ոք չի տուժել: Միջադեպը չի ազդել թռիչքների ու վայրէջքների գրաֆիկի վրա, օդանավակայանն աշխատել է հաստիքային ռեժիմով: