Ռուսաստանից տրանսֆերտների հոսքը Հայաստան նվազել է
Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատթարացումն ու դրա հետագա սպասումներն արդեն իրենց հետքն են թողել ՌԴ-ից Հայաստան եկող տրանսֆերտների վրա: Այս տարվա ապրիլին Ռուսաստանից Հայաստան ուղարկված տրանսֆերտների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 595 հազար դոլարով և կազմել 109 մլն 4000 դոլար: Ըստ ամենայնի, սա միայն սկզիբն է և առաջիկա ամիսներին տրանսֆերտների ծավալի նվազման միտումը կպահպանվի՝ չնայած նրան, որ մեր հայրենակիցների աշխատանքային միգրացիան դեպի Ռուսաստան հետզհետե ավելանում է:
Կենտրոնական բանկի հրապարակման համաձայն, ՌԴ-ից տրանսֆերտների ծավալների նվազմանը ընդհանուր առմամբ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրներից մուտք է եղել 1.4%-ով ավելի, քան անցած տարի, և կազմել 133 մլն 306 հազար դոլար:
Ուշագրավ է, որ ապրիլ ամսին ԱՄՆ-ից ՀՀ տրանսֆերտները մարտ ամսվա համեմատ որոշ չափով նվազել են, բայց անցած տարվա ապրիլի համեմատ ավելացել են մոտ 14%-ով՝ կազմելով 7 մլն 776 000 դոլար: