Օբաման Կոնգրեսից խնդրել է 1 միլիարդ դոլար՝ Արևելյան Եվրոպայում ռազմական ներկայությունը մեծացնելու համար
![](https://168.am/wp-content/uploads/2014/02/Barack_Obama_near_east_130213.jpg)
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դիմել է Կոնգրեսին՝ առաջարկելով հավելյալ 1 միլիարդ դոլար հատկացնել՝ Արևելյան Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացման համար:
Օբամայի նախաձեռնությունը, որը դեռ պետք է հավանության արժանանա Կոնգրեսի կողմից, նախատեսում է ամերիկյան զորքերին հավելյալ ֆինանսավորում, ինչպես նաև ուղղված է ՆԱՏՕ-ի կազմում չմտնող երկրների՝ ներառյալ Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան, պոտենցիալի ընդլայնմանը: