Բաժիններ՝

Ասադը քվեարկել է Սիրիայի նախագահական ընտրություններում

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը քվեարկել է այսօր անցկացվող նախագահական ընտրություններում: Ասադը քվեարկությանը մասնակցել է Դամասկոսի կենտրոնում՝ ալ-Մալիքի շրջանի ընտրատեղամասում:

Սիրիայում ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 7-ին: Ընտրություններին մասնակցության ցուցանիշը բարձր է, քվեարկությանն ակտիվորեն մասնակցում է երիտասարդությունը: Սիրիայի նախագահի պաշտոնի համար պայքարում է երեք թեկնածու:

Ասադից բացի, դրա համար պայքարում են նաև Հալեպը ներկայացնող 43-ամյա կոմունիստ Մահեր Աբդուլ Հաֆիզ Հաջարը և 54-ամյա նախկին նախարար Հասան Աբդուլահ ալ-Նուրին:

Սկզբնական շրջանում նախագահական աթոռի համար պայքարելու հայտ ներկայացրեց 23 թեկնածու, սակայն նրանց մեծ մասին չհաջողվեց ստանալ 35 պատգամավորի աջակցություն՝ գրանցման գործընթացն անցնելու համար: Բաշար Ասադը Սիրիայում իշխանության ղեկին գտնվում է 2000 թվականից: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս