Թուրքիայում վայրէջքի ժամանակ F-16 կործանիչ է շրջվել
![](https://168.am/wp-content/uploads/2014/06/420490-f-16-savas-ucagi-devrildi-538d4b64509d1.jpg)
Թուրքական Sondakika կայքի փոխանցմամբ՝ Ամասյայի նահանգի Մերզիֆոնի շրջանի 5-րդ ավիաբազայում F-16 կործանիչ է վթարի ենթարկվել: Միջադեպը գրանցվել է ինքնաթիռի վայրէջք կատարելու ժամանակ:
Ինքնաթիռը վայրէջք է կատարել թռիչքուղու վրա և որոշ ժամանակ առաջ գնալուց հետո օդաչուն կորցրել է մեքենայի ղեկավարումը, ինչի հետևանքով ինքնաթիռը շրջվել է: Օդաչուն վիրավորվել է: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: