Գերությունից վերադարձած 23-ամյա Արսեն Խոջոյանի վիճակը կտրուկ վատացել է. նրան տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com
Ադրբեջանում այս տարվա մարտի 7-ին գերի ընկած եւ ապրիլի 10-ին հայկական կողմին վերադարձված 23-ամյա Արսեն Խոջոյանի մոտ քթի արյունահոսություն է սկսվել, իսկ ոտքերը գրեթե չեն գործում:
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա հորաքույրը՝ Հեղինե Խոջոյանը: Նա նշեց, որ մեր նախորդ հրապարակումից հետո ՀՀ Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է, որ նա բոլոր համապատասխան բժշկական հետազոտությունները անցնի:
Այսօր արդեն Արսենի առողջականը կտրուկ վատացել է եւ նրան տեղափոխել են Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ էլ հետազոտության է ենթարկվել եւ սպասում են հետազոտության արդյունքներին:
Մանրամասներն՝ այստեղ