Սիրիայում քրդերի դեմ մարտերում սպանվել է ադրբեջանցի 3 զինյալ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում քրդերի դեմ մղված մարտերում սպանվել է երեք ադրբեջանցի, որոնք հանդես են եկել «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման կազմում:

Սիրիայի քրդերի ու իսլամական խմբավորման միջև մարտերը մղվել են Թուրքիայի սահմանից ոչ հեռու ընկած Ռասուլայնի շրջանում, ինչի հետևանքով կողմերը կրել են տասնյակ կորուստներ: Գործակալությունը հայտնել է նաև զոհված ադրբեջանցիների մականունները:

Սպանված ադրբեջանցիների ինքնությունն ու նրանց լուսանկարները դեռ չեն հրապարակվել: Սիրիական հակամարտության ժամանակ զոհվել է մոտ 200 ադրբեջանցի զինյալ, որոնք հանդես են գալիս թե՛ կառավարական բանակի, թե՛ ապստամբների կողմից:

Տեսանյութեր

Լրահոս