Նուբարաշենում դանակահարության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Shamshyan.com-ն այսօր տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին իր հետ վիճած քաղաքացուն դանակահարել են:

168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝      դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:

Նշենք, որ tert.am-ի հետ զրույցում Վալերի Օսիպյանը հերքել էր եղբորորդու կողմից մարդ դանակահարելու մասին տեղեկությունը:

Տեսանյութեր

Լրահոս