Կարեն Ճշմարիտյանը՝ Նազարբաևի հայտարարության մասին. Չեմ կարծում, որ այդքան մեծ նշանակություն պետք է տալ այդ ընթերցանությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին բոլորովին չի զարմացրել, որ Հայաստանն առանց Ղարաբաղի է անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում Կ. Ճշմարիտյանն ինքը հարցադրումներ արեց. «Իսկ մենք ո՞ր կազմակերպության մեջ ենք մտել Արցախի հետ միասին, կարո՞ղ եք ասել: Ես Ձեզ հարցնում եմ՝ մենք ՄԱԿ-ի անդամ ենք Արցախի հետ միասի՞ն, մենք ԱՊՀ-ի անդամ ենք Արցախի հետ միասի՞ն»:

Միաժամանակ, նախարարը տարակուսեց, թե ինչի համար պետք է Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետ դրվի: Նա հրաժարվեց մեկնաբանել Աստանայում կատարվածն ու շաբաթ օրը հնչեցրած Սերժ Սարգսյանի հայտարարությունները, որ ՀՀ-ն առանց Արցախի է անդամակցելու միությանը: Ամեն դեպքում Կ. Ճշմարիտյանը հավաստիացրեց, որ ՄՄ-ին անդամակցելուց հետո էլ Արցախի արտադրանքն ազատ շրջանառվելու է և՛ Հայաստանի, և՛ ԱՀԿ-ի, և՛ ԵՄ շուկաներում, ընդ որում, ինչպես այսօր էլ, դրանք ներկայացվելու են որպես ՀՀ արտադրանք:

Կ.Ճշմարիտյանը խորհուրդ տվեց երրորդ-չորրորդ երկրների նամակների ընթերցմանը հանգիստ վերաբերվել և շատ չանհանգստանալ. «Չեմ կարծում, որ այդքան մեծ նշանակություն պետք է տալ այդ ընթերցանությանը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս