Բաժիններ՝

ԿՀՎ-ն իրազեկված է եղել սեպտեմբերի 11-ին պատրաստվող ահաբեկչական հարձակումների մասին. Սնոուդեն

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ու Վաշինգտոնում գրանցված ահաբեկչություններին, սակայն հարցազրույցի տվյալ հատվածը եթեր չի գնացել:

Ընդգծվում է, որ Սնոուդենի տված 4-ժամյա հարձակումից հեռարձակվել է միայն մեկ ժամը: Մասնավորապես, Սնոուդենը հայտարարել է, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից առաջ ԱՄՆ-ը ստացել է այդ մասին նախազգուշացնող հետախուզական բազմաթիվ տվյալներ, և չնայած դրան՝ կանխարգելիչ որևէ բան չի ձեռնարկվել:

Սնոուդենն ընդգծել է, որ հետախուզական կառույցների տրամադրության տակ եղել են բավականաչափ հեռախոսային ձայնագրություններ, և ամենալավը ԿՀՎ-ն է իմացել, թե ովքեր են տվյալ անձինք: Սնոուդենը նույն կերպ հնարավոր է համարել Բոստոնի մարաթոնի ահաբեկչության կանխելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս