Բաժիններ՝

Պարտքի մարման դեպքում «Գազպրոմը» կդիտարկի Ուկրաինայի համար զեղչ անելու հնարավորությունը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմը» կդիտարկի Ուկրաինայի համար գազային զեղչ անելու հնարավորությունը, եթե Ուկրաինան մարի իր պարտքը: Այս մասին այսօր Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը:

Նա մանրամասնել է, որ զեղչ կարող է արվել ոչ միայն արտահանման մաքսատուրքերի հաշվին, այլր՝ կոմերցիոն բանակցությունների միջոցով: Միլերը հավելել է, որ «Գազպրոմը» որոշել է «Ուկրաինայի Նավթոգազի» նկատմամբ Սոկհոլմի դատարան հայց չներկայացնել մինչև հունիսի 9-ը՝ դրա հետ միաժամանակ հետաձգելով կանխավճարային ռեժիմի սահմանումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս