Բաժիններ՝

Ադրբեջանն ու Թուրքիան աշխատում են «Նախիջևան-Կարս» երկաթուղու նախագծի իրագործման վրա

Business Грузия-ի փոխանցմամբ` «Նախիջևան-Կարս» երկաթուղու կառուցումն այժմեական հարց, այն կհանդիսանա Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց կապող երկրորդ երկաթուղին: Այս մասին հայտարարել է Թուրքական պետական երկաթուղային ընկերության (TCDD) գլխավոր վարչության պետ Նազիմ Բույուքյուլմեզը:

Նրա խոսքերով` դեռ սահմանված չեն նախագիծն ավարտելու ժամկետներ, սակայն ներկա դրությամբ ընթանում են դրա նախապատրաստական աշխատանքները: Չի բացառվում, որ կողմերը (Թուրքիա ու Ադրբեջան) կարող են երկաթուղու կառուցման ինքնուրույն աշխատանքներ իրականացնել իրենց տարածքներում:

Նախագծի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել Իրանի սահմանից մինչև Նախիջևանի Սադարակի շրջանի հատվածը և կառուցել ևս 10 կիլոմետրանոց երկաթուղի Նախիջևանից դեպի Կարս: Նախնական հաշվարկներով` երկաթուղու նախագծի իրագործումը կպահանջի մեկ միլիարդ մանաթ (մեկ մանաթը մոտավորապես հավասար է մեկ եվրոյի):

Բույուքյուլմեզն ընդգծել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կարևորությունը, որը կմիավորի Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի երկաթուղային ցանցը. «ԲԹԿ-ը հնարավորություն կտա Կենտրոնական Ասիայից Ադրբեջանի, Վրաստանից ու Թուրքիայի տարածքով բեռներ փոխադրել Եվրոպա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս