Արամայիս Գրիգորյանն ազատվեց, բայց չնշանակվեց
Այսօր ՀՀ կառավարության նիստում որոշվեց Արամայիս Գրիգորյանին ազատել ՀՀ Արարատի մարզպետի պաշտոնից:
ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ Ա.Գրիգորյանն այլ աշխատանքի է անցնելու, բայց չհստակեցրեց, թե հատկապես ինչ աշխատանքի:
Հիշեցնենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն, Արամայիս Գրիգորյանը նշանակվելու է ՀՀ բնապահպանության նախարար: