Բաժիններ՝

Ինչու են Վարդան Պետրոսյանին տեղափոխել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

Վարդան Պետրոսյանն այսօր ժամը 13:00-ի սահմաններում «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արադարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Մեր հարցին՝ ինչո՞վ է պայամանավորված Վ. Պետրոսյանի տեղափոխումը, Գոռ Ղլեչյանը պատախանեց, որ՝ ըստ բժիշկների եզրակացության՝ Վ. Պետրոսյանն այլևս ենթակա է ստացիոնար բուժման:

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման համար, որն ազգուշությամբ առաջացրել երկու կամ ավելի մարդու մահ (ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մաս): Դատարանում Վ. Պետրոսյանը հայտնել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս