Անորոշություն՝ փոխարժեքի շուկայում
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում երկրորդ օրն անընդմեջ ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունենում։ Այսօր դոլարն առաջարկվել է 412.75 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 412 դրամը։ Հիշեցնենք, որ երեկ նույնպես բորսայում արտարժույթ չէր վաճառվել, ինչը խոսում է անորոշության և սպասումների մասին։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 411 դրամ, վաճառքինը՝ 414 դրամ։