Կորել են 3 քաղաքացիներ
Ապրիլի 25-ին, ժամը 21.16-ին տեղեկություն է ստացվել, որ Չիվա գյուղի բնակիչ՝ 1960թ. ծնված Վ. Պ.-ը գնացել է դաշտ՝ աշխատանքի և չի վերադարձել:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Որոնողափրկարարաական աշխատանքները դադարեցվել են անբարենպաստ եղանակի և վատ տեսանելիության պատճառով և կվերսկսվեն ս.թ. ապրիլի 26-ի առավոտյան:
Ապրիլի 26-ին ժամը 09.10-ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Նույն օրը` ժամը 20.45-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի Միկոյան փողոցի տներից մեկի հոգեպես անհավասարակշիռ բնակիչ Տ. Ք.-ը (ծնվ.1980թ.) դուրս է եկել տանից՝ թողնելով հագուստը տան մոտակայքում, և չի վերադարձել:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատի և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը
Ժամը 23.30-ին որոնողափրկարարաական աշխատանքները դադարեցվել են անբարենպաստ եղանակի և վատ տեսանելիության պատճառով:
Ապրիլի 26-ի ժամը 07.52-ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Նույն օրը` ժամը 10.36-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 1937 թ. ծնված Վ. Մ.-ը ապրիլի 21-ին դուրս է եկել տանից և չի վերադարձել, վերջին անգամ նրան տեսել են Սվերդլով գյուղում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել 5 հրշեջ-փրկարար և «Լոռե» հասարակական փրկարարական ջոկատից 4 փրկարար:
Ժամը 19.30-ին որոնողափրկարարաական աշխատանքները դադարեցվել են անբարենպաստ եղանակի և վատ տեսանելիության պատճառով, կվերսկսվեն ս.թ. ապրիլի 26-ի առավոտյան:
Ապրիլի 26-ին ժամը 09.20-ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն