Բաժիններ՝

ԱՄՆ առևտրի դեպարտամենտը բաց սեմինար է կազմակերպում

ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագիրը ԱՀԿ քարտուղարության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության հետ համատեղ 2014թ. ապրիլի 25-ին Երևանում անցկացրեց Առևտրային համաշխարհային կազմակերպության պետական գնումների մասին համաձայնագրի պարտավորվածությունների և պետական գնումների բնագավառում առաջատար միջազգային փորձին նվիրված սեմինար: Այս մասին նշվում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքում։

Այս մեկօրյա ծրագիրը, որին մասնակցեցին մոտավորապես հարյուր պաշտոնյա՝ կապալային կազմակերպությունների, տեղական կառավարման մարմինների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներկայացրեց Հայաստանի ԱՀԿ ՊԳՀ շրջանակներում ստանձնած պարտավորվածությունները և իրավունքները: Սեմինարը անցկացրեցին ԱՀԿ քարտուղարությունը, ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի միջազգային առևտրի ոլորտում մասնագետը և առևտրի ոլորտի խորհրդատուն, ով նախկինում ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակի ավագ բանակցող է եղել: ԱՀԿ ՊԳՀ ընդհանուր ամփոփումից բացի, ծրագիրի ընթացքում ծավալվեցին քննարկումներ ՊԳՀ դերի, սկզբունքների և թափանցիկության պահանջների, գործընթացային պարտականությունների և գնումների հնարավորությունների վերաբերյալ:

Ապրիլի 25-ին կայանալիք բաց սեմինարին կհաջորդեն երկօրյա դասընթացները, որոնք կացկացվեն ապրիլի 26-ին և 27-ին Ծաղկաձորում և կկազմակերպվեն ԱՀԿ քարտուղարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից: Մոտ 30 հայ պաշտոնյաների համար նախատեսված ծրագիրը ներառելու է ՊԳՀ թափանցիկության և գործընթացային կանոնների, դրա շրջանակներում Հայաստանի պարտավորվածությունների, վերանայված ՊԳՀ իրականացման, ՊԳՀ ինստիտուցիոնալ դրույթների, ՊԳՀ տարածաշրջանային առևտրային համաձայնագրերի բանակցությունների վրա ազդեցության, էլեկտրոնային գնումների և ԱՄՆ-ում օտարերկրյա մատակարարողների հնարավորությունների վերաբերյալ տեխնիկական դասընթացներ և ինտերակտիվ քննարկումներ կլոր սեղանի շուրջ:

Այս ծրագրի նպատակն է ավելի զարգացնել պետական գնումների օրենսդրական և կարգավորող դաշտերը միջազգային ստանդարտների և ԱՀԿ ՊԳՀ համապատասխան, կազմակերպել համապատասխան դասընթացներ Հայաստանի պետական գնումների բնագավառում աշխատող մասնագետների համար և բարձրացնել Հայաստանում պետական գնումների արդյունավետությունն ու թափանցիկությունը:

ԱԻԶԾ մասինԱռևտրային իրավունքի զարգացման ծրագիրը, որը ստեղծվել է 1992թ, ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի գլխավոր իրավաբանի գրասենյակի կողմից ստեղծված ծրագիր է, որի նպատակն է առևտրային օրենսդրության բնագավառում տեխնիկական աջակցություն ցուցաբերել անցումային շրջանում գտնվող երկրների կառավարություններին և մասնավոր սեկտորներին, իրենց տնտեսական զարգացմանը աջակցելու նպատակով: ԱԻԶԾ աջակցում է անցումային շրջանում գտնվող երկրներին՝ կազմակերպելով դասընթացներ և խորհրդատվություններ պետական պաշտոնյաների, օրենսդիրների, կառավարողների, դատավորների, իրավաբանների, դասախոսների և այլ հետաքրքրված կողմերի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս