Ծոցագրպանից հայտնաբերվել է ներարկիչ
Ապրիլի 23-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Նոր Խարբերդ գյուղից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին:
Խուզարկությամբ նրա ծոցագրպանից հայտնաբերվել է 5 մլ տարողության ներարկիչ, որի մեջ առկա էր 0.8 գրամ բաց շագանակագույն լուծույթ: Ըստ Արմեն Ա.-ի հայտարարության` հայտնաբերվածը պատրաստել է «Սոլպադեին»-ի հաբից` իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀՈստիկանություն