Եվս մեկ հայ զոհ Ուկրաինայում. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է. «Նախօրեին Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքի մուտքի մոտ ակտիվացած մի խումբ անհայտ զինյալների և քաղաքաբնակների միջև բախումների և լարված իրավիճակի հետևանքով մահացել է ազգությամբ հայ երիտասարդ Ռուբեն Ավանեսյանը։ «Ժամանակին» այս մասին տեղեկացրեց Ուկրաինայի Լուգանսկ և Դոնեցկ մարզերի հոգևոր հովիվ Տ. Հուսիկ քահանա Նուրիջանյանը։

Ըստ նրա երիտասարդի մահվան հանգամանքները դեռևս ճշտվում են, քանի որ վարկածները տարբեր են։ Նրա որակմամբ՝ Երիտասարդը քաղաքականությամբ չի զբաղվել, քաղաքում երկու մասի բաժանված բևեռներից որևէ մեկին չի հարել»։

Ավելի մանրամասն կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս