Ապրիլի 29-ի՞ն Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ. «ՀԺ»
«Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին մեկնելու է Մինսկ՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, որի ընթացքում էլ, ըստ ամենայնի, կստորագրվի համաձայնագիր Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
Այդ մասին երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավար Կարինե Մինասյանը։
«Ճանապարհային քարտեզով նախատեսված հիմնական աշխատանքները, Մինասյանի փոխանցմամբ, ավարտվել են, և եթե որոշ բանակցային հարցեր աշխատանքային խումբը մինչ նշված օրը չհասցնի համաձայնեցնել, դա նախագահները անձամբ կանեն»,- գրում է «ՀԺ»-ն։
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։