Հովիկ Աբրահամյանը կգնա Տիգրան Սարգսյանի ճանապարհով. «Ժողովուրդ»

«Թեև ՀՀԿ նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին կադրային հարցերում լայն ազատություն է տվել, սակայն մյուս կողմից՝ թվարկել է այն բոլոր «բարեփոխումները», որոնք պիտի շարունակի նոր կառավարությունը։ Իսկ դրանց ցանկում նա առաջինը մատնանշել է.

«Նկատի ունեմ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով. «Փաստորեն, Ս. Սարգսյանը նոր կառավարությանը ստիպում է առաջ տանել այն ծրագիրը, որին, նույն Ս. Սարգսյանի խոստովանությամբ, դեմ է Հայաստանի բնակչության 80 տոկոսը։

Այսինքն՝ Աբրահամյանն էլ է գնալու Տիգրան Սարգսյանի կառավարության ճանապարհով։ Եվ եթե «հրաշալի քառյակ»-ն իրոք անկեղծ գտնվի, պետք է շարունակի նույն տեմպերով պայքարել նաև այս կառավարության դեմ»,–գրում է «Ժողովուրդ»-ը։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս