Բաժիններ՝

Իրանում մեկնարկել են սահմանապահ զորքերի մասշտաբային վարժանքները

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանում մեկնարկել են սահմանային զորքերի խոշորամասշտաբ զորավարժություննները, որոնք ստացել են Iqtidar-3 ծածկանունը:

Այդ զորավարժություններին մասնակցում է Իրանի արևմտյան նահանգների ավելի քան 6000 սահմանապահ: Զորավարժություններն անցկացվում են Քերմանշահ նահանգի Գասրի Շիրին քաղաքի մոտ: Զորավարժություններում ներգրավված են անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), զրահապատ ավտոմեքենաներ և սահմանապահ զորքերի այլ տեխնիկա:

Զորավարժությունների ժամանակ անցկացվելու են նաև սահմանների պաշտպանության հետ կապված վարժանքներ: Սրանից առաջ հաղորդվել էր, թե Իրանն առաջին անգամ զորավարժություններ է անցկացնելու ԱԹՍ-երի մասնակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930