ՔԿՀ-ի պետի զգուշացումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդի» տեղեկություններով՝ Արթիկի ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանը արգելել է՝ շատ մարդիկ այցելեն Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն։ «Ժողովուրդին» հասած տեղեկություններով՝ ՔԿՀ պետն այս քայլին գնացել է հաշվի առնելով Ղուկասյանների ընտանիքի անդամների շուրջ աղմկալի իրադարձությունները։
«Ժողովուրդին» հասած լուրերի համաձայն, ՔԿՀ-ի պետ Գևորգ Մկրտչյանը Վահեին ասել է. «Եթե քեզ մոտ գան ՝ քո գողական ընկերները, ապա դա վատ կլինի քեզ համար եւ քեզ կտեղափոխեմ պատժախուց։ Այնպես որ, պետք է կարգուկանոն լինի այստեղ»։
Այս խոսակցությունից հետո Վահե Ղուկասյանին այցելության է գնում միայն նրա եղբայրը։

Շարունակությունը՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս