Բաժիններ՝

Հայաստանի տնտեսությունը կարող է աճել տարեկան 5%-ով

Այս կարծիքին են Համաշխարհային բանկի մասնագետները։ ՀԲ-ի կողմից հրապարակված «Հայաստան. ավելի շատ դինամիզմի ակնկալիքով» (Armenia: Looking for More Dynamism”) զեկույցի համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ իրական աճը այս տարի և 2015 թվականին կարող է կազմել 5%, իսկ մինչև 2017 թվականը՝ հասնել 5.5%-ի։

Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, ըստ ՀԲ փորձագետների, այս տարի կկազմի 3752 դոլար, իսկ հաջորդ տարի՝4110 դոլար։

ՀՀ տնտեսության հիմնական ռիսկերը գալիս են եվրոյի գոտում շարունակվող ճգնաժամից և Ռուսաստանի տնտեսության վիճակից։ Տնտեսական աճի վրա բացասական ազդեցություն կարող է թողնել նաև մետաղների համաշխարհային գների անկումը։ Սակայն չնայած դրան՝ Հայաստանը կարող է շահել արտաքին պահանջարկի աճի արդյունքում, եթե ընդլայնի եվրոյի գոտու հետ առևտրատնտեսական կապերը։

Նշենք, որ զեկույցը պատրաստվել է այս տարի՝ Հայաստանի՝ Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան մաքսային միությանն անդակցելու որոշումից հետո։ Զեկույցում նաև հակիրճ ներկայացված են այն օգուտներն ու վնասները, որոնք Հայաստանը կարող է ունենալ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում։

Համաշխարհային բանկի զեկույցի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ  «168 Ժամ» թերթի վաղվա համարում 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930