Լուգանսկում Անվտանգության ծառայության գրավված շենքից ազատ է արձակվել 51 պատանդ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ապրիլի 9-ի ժամը 01.00-ի դրությամբ Լուգանսկի մարզի Անվտանգության ծառայության շենքից կարողացել է դուրս գալ 51 մարդ: Դա հնարավոր է դարձել բանակցությունների միջոցով:
Մարդիկ շենքից դուրս են եկել անզեն վիճակում: Ոչ ոք չի ստացել մարմնական վնասվածք: Չնայած դրան՝ Անվտանգության ծառայության շենքում դեռ շարունակում են մնալ մարդիկ, որոնք պատգամավորներին թույլատրել են մուտք գործել շենք, ապա անարգել դուրս գալ այնտեղից:
Բանակցությունները շարունակվում են: Ակնկալվում էր, որ երեկ երեկոյան գրոհ կիրականացվի շենքը գրավածների նկատմամբ, սակայն դա տեղի չունեցավ: