Բանկերը գնել են 83 միլիոն, վաճառել՝ 104.4 միլիոն դոլար
Մարտի 31-ից ապրիլի 4-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 83,077,674 ԱՄՆ դոլար 413.37 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 104,420,297 ԱՄՆ դոլար 414.55 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 6,250,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 414.86 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 4,083,023 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 414.38 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,173,941 EUR 568.55 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 9,593,379 EUR 572.20 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 590,630,325 ՌԴ ռուբլի 11.61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 106,139,450 ՌԴ ռուբլի 11.78 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: