Օլանդի այցի գլխավոր նպատակը ԼՂ-ի խնդրի կարգավորմանն աջակցելն է. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ադրբեջանական այցն ունի քաղաքական մեծ նշանակություն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն:

Վերջինիս խոսքերով՝ Օլանդն այցելելու է Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան. «Այցի գլխավոր նպատակը Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելուն աջակցելն է:

Կարծում եմ, որ հակամարտության կարգավորումը մեծ հնարավորություններ կստեղծի երկու կողմի համար էլ: Սա ինքնիշխան տարածաշրջան է, որն ունակ է ինքնուրույն վճռել սեփական ապագան: Մենք կողմ ենք տարածաշրջանի երկրների միջև խաղաղությանն ու բարեկամությանը»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսուա Օլանդը տարածաշրջան կայցելի այս տարվա մայիսին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930