Շարմազանովը չի բացառել, որ նոր վարչապետը կարող է լինել ոչ ՀՀԿ-ական (տեսանյութ)
ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Էդդվարդ Շարմազանովն ասել է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականը պահի տակ ընդունված որոշում չէր, այլ կշռադատված եւ մտածված: Հարցին՝ քննարկվե՞լ է նոր վարչապետի թեկնածությունը, Շարմազանովը պատասխանել է, որ դեռ ոչ: Հնարավո՞ր է, որ նոր վարչապետը լինի ոչ ՀՀԿ-ական, Էդ. Շարմազանովն ասել է. «Ամեն դեպքում, կառավարության եւ վարչապետի նշանակումը հանրապետության նախագահի եւ մեծամասնության մենաշնորհն է»:
Տեսանյութը` «Առավոտ»-ի: