Հացամթերքի առաքիչներն այսուհետ կլինեն հատուկ համազգեստով ու ձեռնոցներով

 karabakh-open.info-ն գրում է. ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության փոխանցմամբ՝ այսուհետ ոչ միայն հացամթերքի արտադրությունների մասնագիտական աշխատողները, այլեւ հացամթերքի առաքիչները պետք է կրեն համապատասխան համազգեստ եւ ձեռնոցներ:

Երեկ ծառայության պետի մոտ տեղի է ունեցել խորհդակցություն՝ Ստեփանակերտի հացամթերքի արտադրությունների մի շարք ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են հացամթերքի շուկայում հիգիենայի կանոնների ապահովման հարցը:

Ծառայության պետը ներկայացրել է այն արդյունքները, որոնք ի հայտ են եկել տեսուչների կողմից իրականացրած դիտարկումների արդյունքում, քննարկվել են ծառայության եւ արտադրողների հետ աշխատանքային հարաբերությունները։

Որոշվել է որպես առաջին քայլ մինչեւ մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հացամթերքի առաքիչների համար ապահովել հիգիենայի կանոններին համապատասխան համազգեստ եւ ձեռնոցներ:

 

Տեսանյութեր

Լրահոս