Բաժիններ՝

«Հիմա ի՞նչ անենք, excuse me». ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ ասել է, որ իր համար անսպասելի էր ՍԴ-ի նման որոշումը, բայց եթե այդպիսին է ելքը, ուրեմն «ճիշտը դատարանն է» եւ իրենք սխալվել են: «Ուրեմն այսպես, ամեն ինչ որոշում է դատարանը, եթե դատարանը որոշել է այդպես, ուրեմն, բնականաբար, դա է ճիշտը: Դատարանը մեր երկրում եւ յուրաքանչյուր երկրում ինքն է ճիշտ որոշում կայացնողը: Եվ եթե դատարանը հիմա այդպիսի որոշում է ճանաչել, որ հակասահմանադրական են դրույթները, ուրեմն դա նշանակում է, որ մենք սխալվել ենք: Հա, սխալվել ենք, ի՞նչ է եղել, աշխարհում այդպես մարդ կա՞, որ չսխալվի, կամ այդպիսի պետություն, քաղաքական ուժ, հա՞ , կա՞, որ չսխալվի: Եվ սխալի համար ոչ թե ըտենց էս ինչ եղավ, այլ ընդամենը սխալ ենք արել եւ վերջ, ամերիկյան մի լավ խոսք կա, որ ասում են «էքսքյուզ մի»: Հիմա ի՞նչ անենք, էքսքյուզ մի»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը եւ հավելեց, որ ողջունում է ՍԴ որոշումը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս