Բաժիններ՝

Սուպերմարկետի մոտ տեղի ունեցած վիճաբանության առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալներ չկան

Հրազդան քաղաքի «Վեվ» սուպերմարկետի մոտ մարտի 9-ին տեղի ունեցած վիճաբանության առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալներ չկան: Ինչպես 168.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ news.am-ը հայտնել էր, որ վիճաբանության շարուկանությանը միջամտել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը: Կայքի տեղեկություններով՝ վիճաբանող կողմերից մեկը եղել է պատգամավորի ընկերը, որը հաշիվներ պարզելու համար երկրորդ անգամ նույն տեղ գնացել է Դավիթ Քոչարյանի հետ: Վերջինս էլ իր մոտ եղած ատրճանակի բռնակով հարվածել է վիճաբանողներից մեկի գլխին, պատճառել մարմնական վնասվածք, այնուհետեւ մեկ անգամ էլ կրակել է գետնին: Aravot.am-ի հետ զրուցում Դավիթ Քոչարյանն ասել էր, որ ինքը պատահաբար է այնտեղ գտնվել, պատահաբար է միջադեպին ականատես եղել, իր մոտ զենք չի եղել. «Իմ մոտ ոչ մեկ ոչ զենք ա տեսել, ոչ որեւէ մեկին հարված ա եղել, ոչ կրակոց. բոլորն ինձ թիմակից ինձ շատ հարազատ մտերիմ մարդիկ են»,- լրատվամիջոցին ասել էր պատգամավորը:

Նշենք, որ միջադեպի առթիվ ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս