Քեսաբի քաղաքապետը հերքում է հայերի սպանությունների մասին տեղեկությունները. ԳԱԼԱ

Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը, ով այս պահին շարունակում է ժամանակավորապես բնակվել Լաթաքիայում հազարավոր գաղթական քեսաբահայերի հետ, ԳԱԼԱ-ի հետ զրույցում հերքել է այսօր առավոտից տարբեր լրատվական աղբյուրների տարածած տեղեկություններն այն մասին, որ հայեր են սպանվել:

«Սպանված հայեր չկան, այդ խոսակցությունները չգիտեմ՝ ինչի համար են: Հակառակը՝ հայերը շարունակում են գալ, եւ մենք արդեն Քեսաբի շրջանի ողջ բնակչությանը տեղավորել ենք Լաթաքիայի ակումբներում եւ դպրոցներում: Նրանք բոլորն էլ ապահովված են առաջնային անհրաժեշտության սնունդով եւ այլ անհրաժեշտ պարագաներով»:

Քեսաբի քաղաքապետն ասաց նաեւ, որ այսօր առավոտից հաջողությունը Սիրիայի բանակի կողմն է անցել, եւ սիրիական կողմին հաջողվել է հետ գրավել Քեսաբի հարակից տարածքները, գյուղական բնակավայրերը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս