Բաժիններ՝

Կենտրոնացված են բոլոր ուժերը նախեւառաջ սոցիալական օբյեկտներում էներգամատակարարումը վերականգնելու համար

Գիշերվանից տեղացող առատ, թաց ու ծանր ձյան,ինչպես նաեւ ուժեղ քամու հետեւանքով Հանրապետության մի շարք բնակավայրերում տեղի են ունեցել մեծ թվով հոսանքազրկումներ։ Առանց էներգամատակարարման են մնացել բնակավայրեր ու սոցիալական օբյեկտներ։ Անջատումները շատ են հատկապես Շիրակի, Լոռիի,Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում։

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կենտրոնացված են բոլոր ուժերը էներգամատակարարումը նախեւառաջ սոցիալական օբյեկտներում ու բնակավայրերում վերականգնելու համար։

Դժվարություններ է ստեղծում այն հանգամանքը, որ ձյան տեղումներն ու քամին դեռ շարունակվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս