Հունվարյան գիշերվա գողությունը բացահայտվել է
Մարտի 27-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1995 թ. ծնված Արթուր Դ.-ն հունվարի 31-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Երևանի Մազմանյան փողոցի թիվ 5 շենքի հարևանությամբ գտնվող ցանկապատի վրայով ցատկելով` մտել է թիվ 57 երթուղային ավտոբուսի վերջնակետի կայանատեղի ու այնտեղ կայանված «Բոգդան» մակնիշի ավտոբուսի բաց պատուհանից մտնելով սրահ, գողացել գումար և վարորդի բջջային հեռախոսը:
Մարտի 27-ին, ժամը 21.00-ին, Արթուր Դ.-ն հրավիրվել է բաժին և խոստովանել կատարածը:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն