Արամ Մանուկյան. «Դուք ինձ ձե՞ռ եք առնում». aravot.am

Այսօր Ազգային ժողովում կայացած ճեպազրույցների ժամանակ, խոսելով Հայաստանի «խեղճ» վիճակից, երբ այնքան ենք թուլացել, որ չենք կարող մեր դիրքորոշումը հանգիստ ներկայացնել՝ որ կողմն ուժեղ է ճնշում, նրա կողմն ենք բռնում, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ կա այս վիճակից դուրս գալու «հիմնարար լուծում». «Պետք է ունենաս երկիրդ ներկայացնող բանակցող, որն ուժեղ է, որը կարող է ձեռքը սեղանին խփել»: «Առավոտը» Արամ Մանուկյանից հետաքրքրվել է՝ արդյոք ասելով «ուժեղ եւ ձեռքը սեղանին խփող» ՝ պատահաբար Ռոբերտ Քոչարյանին նկատի չունե՞ր:

«Դուք ինձ ձե՞ռ եք առնում»,- ասել է նա: Լրագրողի պարզաբանմանը, որ ուղղակի հարց է տալիս, ՀԱԿ պատգամավորը հայտարարել է. «Դուք անպատասխանատու հայտարարություն եք անում, պրովակացիա եք անում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս