Հայաստանից եկած ինքնաթիռի համար խնդիրներ են առաջացել ուկրաինական սահմանապահ զորքերի կողմից. galatv.am
Ուկրաինական հասարակության եւ լրատվամիջոցների արձագանքը Հայաստանի նկատմամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երեկվա քվեարկությունից հետո բավականին կոշտ է:
Ուկրաինայի հայերի միության արտաքին կապերի գծով դեպարտամենտի նախագահ Արտյոմ Կարազյանը ԳԱԼԱ-ին փոխանցել են որ երեկվանից ուկրաինական բոլոր առաջատար հեռուստաալիքները եւ լրատվամիջոցները առաջինը հրապարակում են Հայաստանի անունը.
«Թերեւս նրա համար, որ Ա տառով է սկսվում, ամբողջ Ուկրաինան գիտի արդեն այն մասին, որ Հայաստանի պետական որոշումը դեմ է Ուկրաինային»:
Պարոն Կարազյանը փոխանցեց, որ Ուկրաինայի հայերի միությունը երեկվանից տարբեր արձագանքներ է ստացել:
«Դե, բնականաբար, մենք Ուկրաինայում ունենք կես մլն հայություն, որը տարբեր կողմերից էլ նայում է: Արձագանքներ ունենք կենտրոնական գրասենյակում, որ, բնականաբար, ուկրաինացիները շատ մեծ դժգոհություն են արտահայտում: Նաեւ ինֆորմացիա կա այն մասին, որ այստեղ փոլիսպոլում Հայաստանից եկած ինքնաթիռից իջած Հայաստանի քաղաքացիների համար ինչ- որ խնդիրներ են եղել ուկրաինական սահմանապահ զորքերի կողմից: Կոնկրետ ռադիկալ ոչ մի բան չկա, բայց լարված մթնոլորտը զգացվում է»:
Արտյոմ Կարազյանը ասել է նաեւ, որ իր անձնական կարծիքով՝ ճիշտ կլիներ, որ Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնպահ քվեարկեր, դա կլիներ լավագույն լուծումը:
Մանրամասներն` այստեղ