Էդուարդ Շարմազանով. «ՀՀԿ-ի քաղաքական օրակարգում վարչապետի եւ առհասարակ կառավարության փոփոխության հարց չկա». aravot.am
Մարտի 27-ի երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը, որը վարել է ՀՀԿ ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է aravot.am-ը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի` ՄԱԿ-ում Ուկրաինայի ամբողջականության հարցի վերաբերյալ դեմ քվեարկելու մասին ասաց. «ՌԴ-ն մեր դաշնակիցն է»: Նա տեղեկացրել է, որ նիստում հիմնականում քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր:
Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանը որոշեց դեմ քվեարկել ՄԱԿ-ում Ուկրաինայի ամբողջականության հարցի վերաբերյալ: ՀՀԿ խոսնակը պատասխանել է. «ՌԴ-ն մեր դաշնակիցն է» ու շարունակեց. «ՀՀ-ն մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ մշտապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով ինքնորոշման կողմնակից է, իսկ ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է եւ դաշնակիցն է»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, թե իրենք դառնալու են իշխանություն, Շարմազանովը «լավ կատակ» անվանեց:
Ոչ իշխանական ուժերի՝ կառավարությանը անվստահություն հայտնելու գործում հաջողության հավակնության մասին Էդ. Շարմազանովն ասաց. «Ես գուշակ չեմ» ու շարունակեց. «ՀՀԿ-ի քաղաքական օրակարգում վարչապետի եւ առհասարակ կառավարության փոփոխության հարց չկա»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում