Խոճկորները՝ վիճաբանության և կնոջը ծեծելու պատճառ

Ճամբարակի երկու բնակիչների մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք համաքաղաքացուն խոզի խոճկորներ վաճառելու և վերջինիս կողմից գումարը պայմանավորված ժամկետում չվճարելու համար գնացել են նրա կնոջ բնակարան: Ըստ նրանց առաջադրված մեղադրանքի՝ բռնություն գործադրելով կնոջ նկատմամբ՝ ինքնակամ իրացրել են իրենց պահանջատիրոջ ենթադրյալ իրավունքը՝ որպես պարտքի վերադարձման երաշխիք կնոջ կամքին հակառակ վերցրել են համակարգիչը և հայտարարել, որ այն կվերադարձվի միայն պարտքը մարելուց հետո: Ըստ մեղադրանքի՝ կինը փորձել է կանխել համակարգչի դուրս բերումը, որի ընթացքում երկու անձինք հարվածներ են հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ, վիճաբանությունը շարունակվել է, որի ընթացքում ծեծի են ենթարկել կնոջը:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ինքնիրավչության համար, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: Եթե դատարանն ապացուցված համարի նրանց մեղադքը, ապա նրան կարող են պատժվել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի ճափով կամ երկուսից երեք ամիս ժամեկետով կալանքով կամ ազատազրկմամաբ՝ առավելագունը հիբգ տարի ժամկետով:

Տեսանյութեր

Լրահոս