Մոսկվայի «Երևան պլազա» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել

Մոսկվայի «Երեւան պլազա» առեւտրի կենտրոնում իրավապահները պայթյունավտանգ նյութեր չեն հայտնաբերել, փոխանցում է РИА Новости գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռումբի տեղակայման մասին անանուն ահազանգ ստանալուց հետո մարտի 26-ի երեկոյան մոտ հազար մարդ էր տարհանել կենտրոնից:

Գործակալության աղբյուրները հայտնել են, որ ժամը  22.20-ին շենքում որոնման աշխատանքներն ու ստուգումներն ավարտվել են:

 

 

Տեսանյութեր

Լրահոս