Հայտարարություն՝ «Թուրքիայի հերթական հակահայկական ագրեսիայի կապակցությամբ»
Մարտի 21-ին Թուրքիան հերթական անգամ աշխարհին ապացուցեց իր իսկական արյունարբու դեմքը: Հերթական անգամ ապացուցեց, որ թուրքը 21-րդ դարում իր էությամբ նույնն է ինչ եղել է միշտ ու հատկապես՝ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին:
2014թ. մարտի 21-ին Թուրքիայից Սիրիայի Քեսաբ հայաբնակ շրջան ներխուժած, տեղաբնակ հայերին կոտորածի և տեղահանության ենթարկած ծայրահեղ իսլամիստական «Ջաբհաթ ալ Նուսրա» ահաբեկչական կազմակերպության գործողությունները իրենց տրամաբանությամբ չեն տեղավորվում, արդեն 3-տարի ընթացող և Սիրիայի բաժանումը հետապնդող արյունալի իրադարձությունների տրամաբանության շրջանակների մեջ: Այն ամբողջովին համընկնում է 1895-1896թթ. և 1915-1923թթ. Օսմանյան կայսրության և վերջինիս իրավահաջորդ «քաղաքակիրթ և աշխարհիկ դեպի Եվրոպական միություն ձգտող» Թուրքիայի և թուրքերի էությանը, ոգուն, ոճին և կենսակերպին:
Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ թուրքը հիշեցնելով իր էության մասին, մարտահրավեր-ուղերձ է հղում ողջ հայությանը, նպատակ ունենալով նվազեցնել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նախապատրաստվող հայկական քաղաքական և քարոզչական ակտիվությունը:
«Ուխտ Արարատի», Հ Հ Ն-ը դատապարտում է հայկական Քեսաբ շրջանի վրա մարտի 21-ին տեղի ունեցած թշնամական, ահաբեկչական գործողությունները, դրանց պատասխանատվությունը ամբողջությամբ վերագրելով Թուրքիային, հատկապես Էրդողանին:
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) նախկին ազատամարտիկների և քաղբանտարկյալների «Ուխտ Արարատի», հայրենասիրական հասարակական նախաձեռնությունը կոչ է անում համայն հայության, Հայրենիքում և սփյուռքում մարտի 21-ի իրադարձություններին հակադարձել, անմիջապես և հնարավոր ամբողջական խստությամբ, աշխուժացնելով հակաթուրքական գործունեությունները, բոլոր ասպարեզներում և աշխարհի ողջ տարածքում՝ դիվանագիտական, քաղաքական, քարոզչական, չբացառելով նաև ռազմականը:
Թուրքիային և Էրդողանին տեղեկացնում ենք և «ավետում», որ հակահայկական գործողությունները անպատասխան չեն մնալու և նրանք շուտով «կվայելեն» հայկական բազկի հարվածները: Մերը պատասխանը, երդվում ենք լինելու է շատ ցավոտ, վկա՝ Նեմեսիս գործողությունների շարքը, 1975-1990-ական թվականների նորագույն զինյալ ազատագրական պայքարը և Արցախյան ազատամարտը:
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) նախկին ազատամարտիկների և քաղբանտարկյալների «Ուխտ Արարատի», հայրենասիրական հասարակական նախաձեռնություն