Քաղաքացուն ծեծելու և նրա վրա կրակելու կասկածանքով ձերբակալվել է «Սևան ազգային պարկի» Վարդենիսի մասնաճյուղի տնօրենը. shamshyan.com
shamshyan.com-ի փոխանցմամբ`Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք –զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Քրեական գործը հարուցվել է մարտի 22-ին, Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում տեղի ունեցած միջադեպի փաստով: Այդ օրը ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստանում, որ գյուղում մի խումբ անձնաց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է ծեծկռտուքով և որի ժամանակ հնչել են կրակոցներ: Գյուղ մեկնած ոստիկանության Վարդենիասի բաժնի օպերատիվ խումբը՝ Վարդենիսի ոստիակնապետ Վալերի Բաղյանի գլխավորությամբ, պարզել է, որ նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում նույն գյուղի բնակիչ 44-ամյա Մխիթար Հարությունյանը իր մի քանի ընկերների հետ գյուղում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հարձակվել և ծեծի են ենթարկել համագյուղացի 27-ամյա Վարուժան Հակոբյանին:
Գյուղացինեը պատմել են, որ Վ. Հակոբյանը հազիվ է դիմել փախուստի և այդ ժամանակ Մ. Հարությունյանը իր մոտ եղած Սայգա տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել Վ. Հակոբյանի ուղղությամբ: Բարեբախտաբար հրազենային վնասվածքներ վերջինս չի ստացել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: