Բաժիններ՝

Երկու քաղաքացի մոլորվել է «Դժոխքի ձոր» կոչվող տարածքում

Մարտի 22-ին, ժամը 22.31-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհին Զանգակատուն-Տիգրանաշեն հատվածում` «Դժոխքի ձոր» կոչվող տարածքում, կորել են 2 երիտասարդ` Զ. Բ.-ն (ծնվ.1981թ.) և Յ. Գ.-ն: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ մեկնել են «Լեկսուս» մակնիշի ավտոմեքենայով և այն թողնելով ճանապարհին (ձորի մոտ) ոտքով իջել են դեպի ձորը: Ըստ նախնական տվյալների` կորած քաղաքացիները ՀՀ լեռնագնացության ֆեդերացիայի անդամներ են: Դեպքի վայր են մեկնել Արարատի մարզի օպերատիվ խումբը, ԱԱԾ և ՈԲ աշխատակիցները: Ժամը 23.25-ին տեղեկություն է ստացվել, որ 2 ամենագնաց ավտոմեքենայով լեռնագնացները (6 լեռնագնաց) մեկնում են նշված տարածք: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս