Բաժիններ՝

Ես մարդ թունավորո՞ղ եմ, ես մարդու սպանություն կազմակերպո՞ղ եմ. Ալիկ Սարգսյան. NEWS.am

Հայաստանի նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը հերքում  է փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունը պատվիրելու մասին լուրերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը:

«Ես քանի՞ տարի եմ պարտավոր ամեն տեսակի ապուշության եւ զրպարտանքի պատասխանեմ, սա սովորական ծերունական զառանցանք է, չգիտեմ ի՞նչ է սա նշանակում: Ինչ-որ մեկին ձեռ է տալիս անընդհատ իմ անունը շոշափելը, բայց դրանք այն ծերունիները չեն, որոնք խոսում են, այն տարիքով մարդիկ չեն, ինչ էլ անեն, միեւնույն է, ինձ բոլորը ճանաչում են, նրանք գիտեն, որ ես այդ մարդը չեմ»,-ասել է նախկին ոստիկանապետը:

Նա տարակուսանք  է հայտնել, թե ինչու է Գեւորգ Մհերյանի հայրը այդքան սպառնում, թե ունի սենսացիոն տեսաձայնագրություն, սակայն այդպես էլ այն չի հրապարակում, «եթե ունի նման բան, ինչի՞ չի բացահայտում, ինչի՞ է պահել եւ ո՞ւմ համար, չի՞ ուզում, որ տղու գործը բացահայտվի, ինչի՞ չի ներկայացնում քննությանը»:

Ալիկ Սարգսյանը վստահ է, որ վերջին շրջանում իր մասին տարածվող տեղեկությունների (Մհերյանի սպանությունը «օրենքով գողին» պատվիրելը, «բանդայի» գործով  մեղադրյալ Արտուշ Հակոբյանին թունավորելը եւ այլն) հետեւում կանգնած է պատվիրատու, որին հանգիստ չի տալիս իր անձը: «Ո՞նց կարելի է անմեղ մարդու մասին նման բաներ գրել, ես մարդ թունավորո՞ղ եմ, ես մարդու սպանություն կազմակերպո՞ղ եմ, էն էլ ինչ-որ հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ եւ այլն: Ամոթ չի՞ բա, թող գետինը մտնեն՝ պատվիրատուն էլ, պատվերն անողն է, այդ խեղաթյուրված մտքերի հեղինակներն էլ, բոլորը այլասերված ժողովուրդ են, ես ընդհանրապես կապ չունեմ այս ամեն ինչի հետ»,-ասել է նախկին ոստիկանապետը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս